ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի փոխանցմամբ՝ Արթուր Հարությունյանը հեռացվել է կուսակցության շարքերից կարգապահական խախտում թույլ տալու պատճառով: ՀՀԿ կանոնադրության համաձայն, կուսակցությունից հեռացված անդամը կարող է բողոքարկել որոշումը: Արթուր Հարությունյանն իր թեկնածությունն է առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություներում։ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը որոշել է ընտրություններում սատարել Վահագն Գևորգյանին:
Թադևոսյանը վերահաստատեց՝ կուսակցությունը սատարում է Վահագն Գևորգյանին։